Այս օրերին սահմանադրական բարեփոխումներին «այո» կամ «ոչ» ասելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են ընթանում ՀԺԱՄ կուսակցությունում: Կուսակցության վերջնական դիրքորոշումը կհստակեցվի առաջիկա համագումարում:
Նոյեմբերի 20-22-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականների համար Ծաղկաձորում անցկացվեցին դասընթացներ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
«Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե երկրորդ նախագահը կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն տեսներ, նա կողջուներ սահմանադրական փոփոխությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Դաշնակցականը նաև նշեց, որ իրենք տարբերվում են այն բոլոր ուժերից, որոնք մի ժամանակ բարեփոխումներին կողմ են եղել, հիմա՝ դեմ, և հակառակը: Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն 20-22 տարի հետևողական այս սկզբունքի կողմնակիցն է:
Պետական բյուջեի նախագիծը երբևէ այսքան «ապաքաղաքական» մթնոլորտում չէր քննարկվել, ընդդիմությունն էլ երբեք այսքան անողոք չէր եղել երկրի, այլ ոչ թե բյուջեն ներկայացնող կառավարության ղեկավարի նկատմամբ։ Պատճառն առավել քան քաղաքական է։
Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն իր հերթական ԳՄ նիստը գումարեց: Ոչ մի կուսակցություն Հայաստանում այս հետևողականությամբ նիստեր չի անում և հանրությանը չի ներկայացնում՝ ինչ քննարկեց ու ինչ չքննարկեց:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...